Մի քանի օր առաջ վիճեցիք, դու հեռացար, բայց այդպես էլ չհասկացա հեռանալուդ պատճառը
Անցավ մի քանի ամիս...քեզ տեսա ,բայց չբարևեցի՝ հպարտ էի...դու նույնպես ուշադրություն չդարձրեցիր՝կարծես չճանաչեիր նախկին սիրուդ:Ես գնացի:Ամենը պատմեցի ամենամոտ ընկերուհուս , որովհետև նա ոչնինչ չգիտեր:Անցավ որոշ ժամանակ՝ մենք այն օրից ի վեր ոչ մի անգամ չէինք հանդիպել, բայց ես շատ էի ուզում տեսնե քեզ՝ թողնեի, որ սիրտս հեկեկար իր ցավը, ասերը որքան եմ քեզ սիրում, բայց ամեն ինչ ուրիշ կերպ եղավ:
Զբոսնում էինք ես և ընկերուհիս և հանկարծ տեսա նրան, սիրտս սկսեց ավելի արագ խփել, բայց հանկարծ՝ ամեն ինչ հնարավոր էր այդ պահին, սակայն ոչ դա:Ընկերուհիս թողեց ձեռքս՝ ընդառաջ գնաց նրան ,գրկեց, իսկ տղան նրան:Ես ապշած էի, միաժամանակ սարսափած...թվում էր, թե աշխարհը շուռ եկավ գլխի վայր՝ ամեն ինչ մթնեց շուրջս, ամեն ինչ...սիրտս կարծես դադարեց աշխատել և ես վազեցի՝ վազեցի անորորշ ճանապարհով, իսկ ընկերուհիս թողեց նրան և փորձեց կանգնեցնել ինձ, ես սայթաքեցի ձյունոտ գետնի վրա և ընկա,ընկա ու չհիշեցի ոչինչ, միայն վիրավորանք:
Արթնացա հիվանդանոցում և ամենաանհավատալին այն էր, որ նա կողքիս էր:Շշուկով հարցրեց.
-Ինչպես ես?
Իսկ ես պատասխանեցի.
-Լավ , իսկ Դուք ով եք?
Комментариев нет:
Отправить комментарий