Snickers և Twix շոկոլադային բատոններ արտադրող ամերիկյան Mars Inc ընկերությունը 2013 թ.-ի վերջին դադարեցնելու է արտադրել ավելի քան 250 տեսակի կալորիա պարունակող կոնֆետների արտադրությունը, այդ թվում Mars, Snickers Twix տեսակի շոկոլադե բատոնները:
Ինչպես տեղեկացնում է korrespondent-ը` ընկերությունն այդ կերպ որոշել է բարելավել արտադրանքի սննդակարգը և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել վաճառքին:
Mars-ի ներկայացուցիչ Մերլին Մեչատի խոսքով` այս պայմանը «դեռ մի մասն է, ինչն ուղղված է սննդի և առողջության բարելավմանը»: Mars-ը նաև հայտարարել է, որ մինչև 2015թ իր բոլոր արտադրանքներում նատրիումի քանակը կրճատվելու է 25 %-ով:
Նշենք, որ Mars-ը համարվում է աշխարհում սննդի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը, որին պատկանում է նաև M&M’s, Skittles, Juicy Fruit, Extra, Orbit, Pedigree, Royal Canin և Whiskas ապրանքանիշները:
Комментариев нет:
Отправить комментарий