Ո՞ր հայտնի աստղին եք նման


Եթե ցանկանում եք իմանալ, թե որ հայտնի մարդկանց եք նման, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել մեկ լավ որակի լուսանկար: Հնարավորություն կա նաև տեղադրել Ձեր և նմանակների լուսանկարները շաբլոնի վրա և ստեղծել գեղեցիկ պատկերներ: Ստացված արդյունքը կարող եք պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոցիալական կայքերում:

1.Այցելեք այստեղ:

2.Սեղմեք Создать свой коллаж:

3.Սեղմեք Обзор ու ընտրեք Ձեր լուսանկարներից որևէ մեկը: Ավելի լավ արդյունք ստանալու համար աշխատեք ընտրել այնպիսի լուսանկար, որի վրա դեմքը ուղիղ լինի ու հստակ երևա:

4.Այնուհետև սպասեք, մինչև ծրագիրը ավարտի համապատասխան գործողությունները: Ընտրեք շաբլոնի ձևը ու դրա վրա տեղադրվող աստղերի լուսանկարները (կախված շաբլոնից պետք է ընտրեք համապատասխան քանակի լուսանկարներ):  

5. Ստացված արդյունքը տեսնելու համար սեղմեք Просмотр: Արդյունքը պահպանելու կամ տարածելու համար սեղմեք Сохранить:

Կայքում հնարավորություն կա նաև որոշակի տեղեկություն ստանալ Ձեզ նման աստղի մասին կամ ստեղծել վերափոխվող վիդեո (Morph): Փորձեք տարբեր նկարվերի վրա ու զվարճացեք:


Թվերը Youtube-ում


Համակարգչի ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա: YuoTube-ում  յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10 հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից, իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ:

Շնորհավոր մարտի 8

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։



Ծիծաղենք միասին


Փոխիր ձայնդ անկախ հեռախոսից

Սիրո՞ւմ ես կատակել մտերիմների հետ ու անակնկալի բերել նրանց… Զանգահարիր ու խոսիր նրանց հետ փոխված ձայնով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով հնարավոր է խոսել երեխայի, սեթևեթ կամ այլմոլորակայինի ձայնով:
Ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելով 990 համարին և հետևելով ձայնային հրահանգներին, կամ զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը.
Ձայն
Կոդ
Երեխայի ձայն
991
Սեթևեթ ձայն
992
Այլմոլորակայինի ձայն
993
Օրինակ, 077297777 համարի բաժանորդի հետ երեխայի ձայնով խոսելու համար բավական է զանգահարել 991077297777:
«Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):
Ծանոթություն
  • Զանգի գինը հաշվարկվում է սկսած պատասխանող բաժանորդի կողմից զանգն ընդունելու պահից:
  • «Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով հնարավոր չէ կատարել զանգ թաքցրած համարից:
  • Ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում:




Mars-ի, Snickers-ի և Twix-ի արտադրությունը դադարեցվելու է





Snickers և Twix շոկոլադային բատոններ արտադրող ամերիկյան Mars Inc ընկերությունը 2013 թ.-ի վերջին դադարեցնելու է արտադրել ավելի քան 250 տեսակի կալորիա պարունակող կոնֆետների արտադրությունը, այդ թվում Mars, Snickers Twix տեսակի շոկոլադե բատոնները:

Ինչպես տեղեկացնում է korrespondent-ը` ընկերությունն այդ կերպ որոշել է բարելավել արտադրանքի սննդակարգը և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել վաճառքին:

Mars-ի ներկայացուցիչ Մերլին Մեչատի խոսքով` այս պայմանը «դեռ մի մասն է, ինչն ուղղված է սննդի և առողջության բարելավմանը»: Mars-ը նաև հայտարարել է, որ մինչև 2015թ իր բոլոր արտադրանքներում նատրիումի քանակը կրճատվելու է 25 %-ով:

Նշենք, որ Mars-ը համարվում է աշխարհում սննդի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը, որին պատկանում է նաև M&M’s, Skittles, Juicy Fruit, Extra, Orbit, Pedigree, Royal Canin և Whiskas ապրանքանիշները:

իսկ ինչ էր դա ՝ սե՞ր թե ընկերությու՞ն



Մի քանի օր առաջ վիճեցիք, դու հեռացար, բայց այդպես էլ չհասկացա հեռանալուդ պատճառը


Անցավ մի քանի ամիս...քեզ տեսա ,բայց չբարևեցի՝ հպարտ էի...դու նույնպես ուշադրություն չդարձրեցիր՝կարծես չճանաչեիր նախկին սիրուդ:Ես գնացի:Ամենը պատմեցի ամենամոտ ընկերուհուս , որովհետև նա ոչնինչ չգիտեր:Անցավ որոշ ժամանակ՝ մենք այն օրից ի վեր ոչ մի անգամ չէինք հանդիպել, բայց ես շատ էի ուզում տեսնե քեզ՝ թողնեի, որ սիրտս հեկեկար իր ցավը, ասերը որքան եմ քեզ սիրում, բայց ամեն ինչ ուրիշ կերպ եղավ:

Զբոսնում էինք ես և ընկերուհիս և հանկարծ տեսա նրան, սիրտս սկսեց ավելի արագ խփել, բայց հանկարծ՝ ամեն ինչ հնարավոր էր այդ պահին, սակայն ոչ դա:Ընկերուհիս թողեց ձեռքս՝ ընդառաջ գնաց նրան ,գրկեց, իսկ տղան նրան:Ես ապշած էի, միաժամանակ սարսափած...թվում էր, թե աշխարհը շուռ եկավ գլխի վայր՝ ամեն ինչ մթնեց շուրջս, ամեն ինչ...սիրտս կարծես դադարեց աշխատել և ես վազեցի՝ վազեցի անորորշ ճանապարհով, իսկ ընկերուհիս թողեց նրան և փորձեց կանգնեցնել ինձ, ես սայթաքեցի ձյունոտ գետնի վրա և ընկա,ընկա ու չհիշեցի ոչինչ, միայն վիրավորանք:

Արթնացա հիվանդանոցում և ամենաանհավատալին այն էր, որ նա կողքիս էր:Շշուկով հարցրեց.

-Ինչպես ես?

Իսկ ես պատասխանեցի.

-Լավ , իսկ Դուք ով եք?



Related Posts Plugin for WordPress, Blogger...